Amazon Go-ն գիտի, թե ինչ կա գնորդի տոպրակում
2018 թվականի սկզբին էլեկտրոնային առևտրի համաշխարհային հսկան` Amazon-ը բացեց իր առաջին ինքնասպասարկվող Amazon Go խանութը հանրային օգտագործման համար (մինչ այս առանց գանձապահների և անձնակազմի խանութը երկու տարի հասանելի էր միայն ընկերության աշխատակիցներին):
Amazon-ը չսահմանափակվեց դրանով և որոշեց օգտագործել AI-ը հետազոտությունների համար։
Amazon Go-ի տեսախցիկները վերահսկում են գնորդի վարքագիծը խանութ մտնելու պահից մինչև գնման համար վճարելու պահը:
Խանութի ամբողջ առաստաղը պատված է քառակուսի տեսախցիկներով, որոնք վերահսկում են հաճախորդներին:
Տեսախցիկների հիմնական նպատակն է որոշել, թե որ ապրանքներն են առավել պահանջված, որ ապրանքներն են հաճախորդներն ամենից հաճախ վերադարձնում դարակներ և այլն: Բացի այդ Amazon Go տեսախցիկները ճանաչում են դեմքերը, ֆիքսում են հաճախորդների հասակը, քաշը, մաշկի գույնը և այլ ֆիզիկական բնութագրերը: Հետագայում տեսագրման համակարգին միացած AI-ը, հիմնվելով ստացված բոլոր տվյալների վրա, ոչ միայն որոշում է ամենահայտնի ապրանքները, այլև առաջարկում է գնային քաղաքականությունը փոխելու տարբերակներ: Այս ամբողջ աշխատանքն ավտոմատ կերպով կատարվում է համակարգչի կողմից՝ առանց մարդու միջամտության։
Ենթադրենք, մի հաճախորդ վերցրեց մի տուփ կաթ և սկսեց կարդալ ապրանքի բաղադրությունը, բայց հանկարծ շրջակայքում տեսավ ծանոթ ապրանքանիշ և փաթեթը վերադարձրեց տեղը: Նույնիսկ ընտրության այդ մի քանի վայրկյանները տեսախցիկը ֆիքսում է, իսկ AI-ն անում համապատասխան եզրակացություններ։