Ձեր հաշիվը կարող եք հեշտությամբ համալրել Telcell և EasyPay վճարային տերմինալների միջոցով։ Ստորև քայլ առ քայլ ներկայացված է տերմինալով վճարում կատարելու ձևը։
Վճարման կոդ
Յուրաքանչյուր հաշիվ ունի իր անհատական վճարման կոդը, որն անհրաժեշտ է վճարում կատարելիս մուտքագրել՝ Haysell-ի պրոֆիլը ճիշտ նույնականացնելու համար։
Վճարման կոդը կարող եք գտնել`
Սեղմելով ձեր պրոֆիլի նշանի վրա
Բացված ցանկից ընտրելով Բաժանորդագրությունը
Վճարման կոդը ցուցադրված է Բաժանորդագրություն էջի վերին հատվածում
Telcell տերմինալով վճարում
Ընտրեք «Այլ» բաժինը
Մուտք գործեք «Այլ ծառայություններ»
Թերթեք և գտեք Haysell-ի լոգոտիպը
Սեղմեք Haysell-ի վրա
Մուտքագրեք վճարման կոդը և շարունակեք
Ստուգեք, որ ցուցադրված տվյալները համապատասխանում են Ձեր հաշվի տվյալներին
Ճիշտ տվյալների ցուցադրման պարագայում կատարեք վճարումը
EasyPay տերմինալով վճարում
Ընտրեք «Այլ ծառայություններ»
Գտեք և ընտրեք Haysell-ը
Մուտքագրեք վճարման կոդը
Հաստատեք
Ստուգեք ցուցադրվող հաշվի տվյալները
Կատարեք վճարումը
Վճարման ժամկետ
Տերմինալով կատարված վճարումները անմիջապես փոխանցվում են հաշվին։