Walmart-ը ԱՄՆ-ում առաջատարն է համարվում իր ունեցած ֆիզիկական խանութների թվով և արհեստական ինտելեկտի ներդրման հարցում: Walmart-ի այս համարձակությունը նոր տեխնոլոգիաների ներդրման առումով, իհարկե, պայմանավորված է նաև եկամուտներով։ Walmart-ը երկար տարիներ զբաղեցնում է առաջին տեղը աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշում: Ամերիկյան սուպերմարկետների ցանցը AI-ն օգտագործում է՝
ավտոմատացված վճարային համակարգերում և սեփական կայքէջում։ Նա արդեն իրականացնում է ապրանքների առաքում անօդաչու սարքերի միջոցով։
Այժմ կծանոթանանք Bossa Nova ռոբոտին, որը Walmart-ը շահագործման է հանձնել դեռևս 2017թ.-ին։
Օրական երեք անգամ չորս անիվների վրա գտնվող, ժամում 0,5 կմ/ժ արագությամբ ռոբոտը անցնում է Walmart-ի սուպերմարկետների բոլոր մասնաճյուղերով և կատարում մերչնդայզերների աշխատանքը՝ սկանավորելով ապրանքներով լի դարակները։
Մինչ հաճախորդները գնումներ են կատարում, Bossa Nova-ն ստուգում է խանութների բոլոր դարակները նախապես որոշված երթուղու երկայնքով՝ պահեստ ուղարկելով արդեն գնված ապրանքների և սխալ գնային պիտակների մասին տեղեկատվություն: Ռոբոտը հագեցած է անվտանգության սենսորներով՝ օբյեկտները ճանաչելու և մարդկանց ու սայլերի հետ բախումից ինքնուրույն խուսափելու համար։
Ռոբոտը 50%-ով ավելի արագ է ավարտում մերչնդայզերների աշխատանքը, քանի որ անձնակազմը բոլոր դարակների լայնածավալ ստուգումներ կարող է իրականացրել շաբաթը միայն երկու անգամ, իսկ ռոբոտը՝ օրը երեք անգամ։ Դրա շնորհիվ պահեստի աշխատողները շատ ավելի արագ են համալրում դատարկ դարակները: Ինչպես նշել են ընկերությունում, ռոբոտների խնդիրն է ոչ թե կրճատել աշխատակիցների թիվը, այլ աշխատակիցներին ավելի շատ ժամանակ տրամադրել հաճախորդների հետ անմիջականորեն աշխատելու համար։ Այսօր Bossa Nova-ն արդեն սկանավորում է Արկանզասի, Կալիֆոռնիայի, Ֆլորիդայի, Փենսիլվանիայի և Տեխասի Walmart սուպերմարկետների 50 սուպերմարկետների դարակները։