Walgreen

Walgreen"s-ը՝ ԱՄՆ -ում ամենամեծ դեղատների ցանցը, որն ունի 9․500 մասնաճյուղ, նույնպես դիմում է նոր AI տեխնոլոգիաներին՝ հաճախորդների ներգրավման և պահանջարկի վերլուծության համար: Նշենք, որ բացի դեղերից, Walgreen’s-ը նաև վաճառում է սննդամթերք, որոնք միշտ չէ, որ կարող են դասակարգվել որպես առողջ ապրելակերպին հատուկ ապրանքներ:
20-րդ դարի սկզբին դեղատների ապագա ցանցը գնորդների շրջանում հայտնի էր սեփական արտադրության կաթնային կոկտեյլներով և գազավորված ըմպելիքներով։

2018 թվականի վերջին Walgreen"s-ը սկսեց փորձարկել խելացի սառնարանները Cooler Screens էկրաններով: Սառնարանների դռները հագեցած են էկրաններով, որոնք ցույց են տալիս սառնարանի ամբողջ պարունակությունը։
Դրանք դեռ միայն տեղադրված են Չիկագոյի մասնաճյուղում։ Այդ սառնարանների մեջ վաճառվում է ջուր, պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ և ալկոհոլային խմիչքներ։

Նախ, խելացի սառնարանները հագեցված են դեմքի ճանաչման տեսախցիկներով, որոնք կապ են ստեղծում գնորդների խմբերի և այն ապրանքների միջև, որոնք նրանք առավել հաճախ են գնում։ Երկրորդ, սառնարանների AI -ը միացված է գույքագրման համակարգին, և երբ ապրանքը սպառվում է, պահեստի աշխատողները ազդանշան են ստանում և համալրում այն:

Երրորդ, AI-ն ինքնուրույն վերլուծում է տեղեկատվությունը ամենատարածված ապրանքների մասին և այդ տվյալների հիման վրա, անհատականացնում է գովազդը կոնկրետ գնորդների համար: Այս պահին 15 խոշոր արտադրողներ պայմանագրեր են կնքել Walgreen"s-ի հետ՝ գովազդելու իրենց արտադրանքը խելացի սառնարանների վրա, այդ թվում՝ Nestle-ն, MillerCoors գարեջրի գործարանը և առողջ սննդամթերք արտադրող Conagra Brands-ը: